Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լիվերպուլը» պատանի ֆուտբոլիստներին կվճարի 45 հազար ֆունտ

Սպորտ
sport-patani-futbolist.

Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը միացել է Լոնդոնի «Տոտենհեմի» նախաձեռնությանը եւ սահմանափակել է ակադեմիայի ֆուտբոլիստների աշխատավարձի չափը: Մինչեւ 17 տարեկան խաղացողների տարեկան աշխատավարձն այսուհետ չի կարող գերազանցել 45 հազար ֆունտ սթեռլինգը: Բացի այդ «Լիվերպուլը» խստացրել  է պատանի ֆուտբոլիստեր ընտրության հարցը: Առաջիկայում աշխատավարձ կստանան պատանեկան թիմի միայն հիմնական կազմի ֆուտբոլիստները, իսկ մնացածը ստիպված կլինեն համակերպվել նոր կանոնների հետ: Անգլիայում ընդհանրապես ցանկանում են սահմանափակել սկսնակ ֆուտբոլիստների աշխատավարձը: