A
A
Վարդենիսցիները փակել էին Քարվաճառ տանող ճանապարհը (տեսանյութ)
Մի քանի ժամ շարունակ վարդենիսցիները փակել էին Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը։ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում քիչ առաջ հայտնեց, որ վարդենիսցիները բողոքում են կարտոֆիլի մթերման գնից: Նրանք ԱԺ պատգամավորին հայտնել են, որ Պաշտպանության նախարարությունը կարտոֆիլի համար գոնե պետք է սահմանի 55-60 գնման գին, որպեսզի իրենք նվազագույն շահույթ ունենան։ Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում զրուցել է Գյուղնախարար Իգնատի Առաքելյանի հետ։ Վերջինս խոստացել է, որ այս շաբաթ կայցելի Գեղարքունիք և հարցը կքննարկի թե վարդենիսցիների, թե Պաշտպանության նախարարության հետ։ Պատգամավորը խոստացավ հարցը բարձրացնել նաև ԱԺ-ում։ Վարդենիսցիներն արդեն բացում են Քարվաճառ տանող ճանապարհը։