Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի չեմպիոնները կպայքարեն բարձրագույն խմբի ուղեգրերի համար

Սպորտ
sport-chess-hajastan

Հոկտեմբերի 23-ին կմեկնարկի ՀՀ շախմատի տղամարդկանց առաջին խմբի առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը: Այս տարի մրցաշարին կմասնակցի 14 շախմատիստ: Առաջնության ֆավորիտներն են գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանն ու Լեւոն Բաբուջյանը: Նրանց հետ բարձրագույն խմբի ուղեգրերի համար պայքար կմղեն միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Շահինյանը, Դավիթ Քալաշյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Արամ Հակոբյանը, վարպետության թեկնածու Շանթ Սարգսյանը, առաջին կարգայիններ Նորայր Թորոսյանը, Ռաֆայել Բակունցը, Կարեն Հովհաննիսյանը, Արմենակ Եղիազարյանը, ինչպես նաեւ աշխարհի պատանեկան չեմպիոններ Մանուէլ Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը: Մրցաշարում 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու ՀՀ տղամարդկանց 2017 թվականի բարձրագույն խմբի առաջնությանը: