A
A
Ուսանողներ տեղափոխող միկրոավտոբուսը եղել է բարեգործական
Այսօր առավոտյան Երեւան-Սեւան ճանապարհին վթարված ավտոբուսի բոլոր ուղեւորները Վարսեր համայնքից են: Համայնքի ղեկավար Զավեն Հարությունյանը «Ա1+» -ի հետ զրույցում ասաց, որ երիտասարդները 18-22 տարեկան են: Զավեն Հարությունյանը նշեց, որ մահացած աղջիկը՝ Հռիփսիմե Գալստյանը, սովորում էր Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում: «Ավտոբուսի մեջ է եղել նաեւ նրա եղբայրը: Բայց նրա վիճակը լավ է»,-ասաց գյուղապետը: Ի դեպ, ըստ որոշ լուրերի՝ ուսանողներին տեղափոխող երթուղին եղել է բարեգործական եւ գործել է երկրորդ օրը: