ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՄՈՏ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ ԱՆՈՄԱԼԻԱՆԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզում վերջին տարիներին նկատվում է կանխածին երեխաների թվի աճ։ Մինչ 88-ի երկրաշարժն այս ցուցանիշը չի գերազանցել 5 տոկոսը։ Ներկա պահին այն հատում է 10 տոկոսի սահմանագիծը:
Կանխածնության հիմնական պատճառներից առաջնային են ներարգանդային ինֆեկցիաներն ու հղի կնոջ հոգեբանական վատ վիճակը։ թե նախկինում ծնունդ էին համարվում 1կգ 100գրամ քաշ ունեցող կանխածինները, ապա այժմ անգամ 500 գրամ քաշով լույս աշխարհ եկած պտուղը եւս համարվում է ծնունդ:
Գիտականորեն ապացուցված է, որ թերի քաշով ծնված աղջիկները ավելի շուտ են ադապտացվում շրջակա միջավայրին եւ նրանց ապրելու հավանականությունն ավելի մեծ է, քան տղաներինը: Ի դեպ, վերջին շրջանում Գյումրիի նորածին երեխաների մոտ ավելի շատ նկատվում է մարմնի վերջույթների թերազարգացման աճ: Օրինակ` հանդիպում են երկար ու կարճ վերջույթներով, ավել ցուցամատով երեխաներ:
Արմենուհի Մինասյան
Գյումրի