Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվայից ժամանած էթնոջազ խումբը կնվագի նաև Սայաթ-Նովա (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-3-8

«Երբ մեր ջութակահարը նվագում է հունական, հնդկական երաժշտություն, այդ ազգերի ներկայացուցիչները զարմացած հարցնում են, թե ինչպես է նա առհասարակ ստանում այդպիսի հնչողություն: Նա շատ է ճանապարհորդում, եւ նրա երաժշտությունը հարստացած է ոչ թե մեկ, այլ բազմաթիվ տարածաշրջանների երաժշտությամբ, մեր երաժշտության գաղտնիքը հենց սա է»,- ասում է  «7/8» էթնոջազ խմբի անդամ Անդրեյ Տանզյուն: Խմբի 10 անդամներից յուրաքանչյուրը նվագում է մի քանի երաժշտական գործիքի վրա։ Նաեւ դա է, որ խմբի համերգները առանձնահատուկ է դարձնում: Հոկտեմբերի 20-ին խումբն առաջին անգամ մենահամերգով կներկայանա հայ հանդիսատեսին։ Համերգը տեղի կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 'Mezzo Production' presents 'Seven / Eight' ethno-jazz band's concert in Yerevan Խմբի հնչեցրած ստեղծագործությունների հիմքում 7/8 երաժշտական ռիթմն է, համերգի ընթացքում կներկայացվեն դասական եւ ժողովրդական գործեր՝ յուրահատուկ գործիքավորմամբ։ Խումբը կատարում է նաեւ հայկական ժողովրդական երաժշտություն, մասնավորապես Սայաթ- Նովա:  Անդրեյ Տանզյուն տեղեկացրեց նաեւ, որ իրենք կատարում են հայկական «Բինգյոլ» ստեղծագործությունը, որը Յութուբում իրենց կատարումներից ամենատարածվածն է ու ամենաշատ դիտումներ է ապահովել: 'Mezzo Production' presents 'Seven / Eight' ethno-jazz band's concert in Yerevan Խումբը կազմված է հիմնականում մոսկվաբնակ երաժիշտներից, խմբի անդամ է նաեւ դուդուկահար Նորայր Բարսեղյանը: