«Ղարաբաղ կարպետ» ընկերությունն արտադրանքի իրացման խնդիր ունի. տնօրեն
Artsakhpress «Ղարաբաղ կարպետ» գորգագործական ընկերությունը, որը ստեղծվել է 2013 թվականից, այս տարիների ընթացքում ունեցել է կարևոր ձեռքբերում. թողարկված բարձրորակ արտադրանքը շատ շուկաներում ունի մեծ պահանջարկ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանը և նշել, որ տարիներ շարունակ ընդհատված է եղել հայկական գորգագործության արտադրությունը և այն վերականգնելու համար իրենք լուրջ խոչընդոտներ են հաղթահարել: «Արցախում գործում էր 5 արտադրամաս Շուշիում, Ստեփանակերտում, Ճարտարում, Հադրութում և Բերձորում: Ցավոք սրտի, այսօր ունենք 3 արտադրամաս. փակվել են Հադրութի և Բերձորի արտադրամասերը. պատճառն այն է, որ արտադրանքի իրացման հնարավորությունները նվազել են: Երեք տարիների ընթացքում ընկերության 180 աշխատողների թիվը, կախված արտադրամասերի կասեցման հետ, նվազելով հասել է 117-ի: Աշխատողների միջին աշխատավարձի չափը կազմում է 75.000 դրամ. այն տրվում է գործավարձային հիմունքներով: Մանրամասներն՝ այստեղ