Մալթայի բարձրաստիճան հյուրերը Ծիծեռնակաբերդում
Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Այնուհետ Նորին Վսեմություն Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգն այցելել է Հայոց Ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը, գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում, որից հետո նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:
[caption id="attachment_1496313" align="alignnone" width="1098"]
The 79th Prince and Grand Master of the Sovereign Military Order of Malta Fra' Robert Matthew Festing paid a visit to the Armenian Genocide memorial complex[/caption]
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն