A
A
Հայաստանը ԼՂՀ-ին կտրամադրի 3 մլրդ 300 մլն դրամի միջպետական վարկ
ԼՂՀ-ին ՀՀ պետբյուջեից տրամադրվող բյուջետային վարկի գումարն ավելացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով նախատեսվում է ՀՀ 2016թ. պետբյուջեի «Միջպետական վարկ ԼՂՀ-ին» ծրագրի գծով նախատեսված հատկացումներն ավելացնել 3,303.5 մլն ՀՀ դրամով: ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը կտրամադրի 3 մլրդ 300 մլն դրամի միջպետական վարկ: Այդ մասին որոշումը գործադիրի նիստին ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: