Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» հրաժարվել է երեք ֆուտբոլիստներից

Սպորտ
sport-ararat-1

Երեւանի «Արարատը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը երեք ֆուտբոլիստների հետ: Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը, այսօրվանից թիմի խաղացողներ չեն կոտդիվուարցի պաշտպան Սուլեյման Կոնեն, կամերունցի կիսապաշտպան Ումարու Կաինան և ամերիկացի հարձակվող Կիրիան Նվաբուեզեն: Կոնեն 39 հանդիպում է անցկացրել «Արարատի» կազմում Հայաստանի առաջնությունում` դառնալով մեկ գոլի հեղինակ: Կաինան 2 գոլ է խփել 40 խաղում, իսկ Նվաբուեզեն՝ 3 գնդակ 17 խաղում: Հիշեցնենք, որ Ումարու Կաինան եւ Կիրիան Նվաբուեզեն մեկ շաբաթ առաջ  «Ա1+»-ի թղթակցի հետ հարցազրույցում նշել էին, որ չորս ամիս աշխատավարձ չեն ստացել, բացի այդ իրենց թույլ չեն տվել մարզվել թիմի հետ: