Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոհամեդ Կաբայի գոլը հաղթանակ պարգեւեց «Շիրակին»

Սպորտ
shirak-2

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 12-րդ տուրի առաջին խաղում Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվելիս հաղթեց Երեւանի «Բանանցին»: Հանդիպման իրադարձությունները հիմնականում ծավալվեցին առաջին խաղակեսում: Նախ, Վիուլեն Այվազյանը 11 մ հարվածով առաջ մղեց հյուրերին, ապա Գրիգոր Աղեկյանը մոտ տարածությունից վերականգնեց հավասարակշռությունը: Հանդիպման 45+1 րոպեին «Շիրակի» կոտդիվուարցի կիսապաշտպան Մոհամեդ Կաբան երկրորդ գոլը խփեց դաշտի տերերի դարպասը: Ինչպես ցույց տվեց հանդիպման հետագա ընթացքը, այդ գնդակն էլ վճռեց խաղի ելքը: «Շիրակը» հաղթեց 2:1 հաշվով, վաստակեց 24 միավոր եւ ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Շիրակցիներին հաջորդող «Ալաշկերտն» արդեն ետ է մնում հինգ միավորով: Տուրի մյուս հանդիպումները տեղի կունենան վաղը: Երրորդ տեղում ընթացող «Փյունիկն» իր հարկի տակ կընդունի «Ալաշկերտին», իսկ առաջնության ընդգծված ետնապահ «Արարատը» Կապանում ուժերը կչափի տեղի «Գանձասար-Կապանի» հետ: