«Կիրակի» հաղորդաշարի այս շաբաթվա թեման համայնքների խոշորացումն է։
Մեր հանրապետությունն աստիճանաբար բաժանվում է համայնքային փնջերի։
Մինչև 2015 թվականը Հայաստանում մենք ունեինք 915 համայնք, որոնցից շուրջ 400-ն ուներ 1000 հոգուց քիչ բնակչություն, շուրջ 200 համայնք' 300-ից պակաս բնակչություն, և շուրջ 100 համայնք, որտեղ մինչեւ 100 հոգի էր բնակվում:
Եվ ահա անհրաժեշտություն առաջացավ միավորել համայնքները։
Համայնքների խոշորացման գործընթացն սկսվել է դեռևս 2008-ից՝ հայեցակարգի մշակմամբ և արժանացել կառավարության հավանությանը։ Արդեն 2015-ին ուսումնասիրությունների ու հետազոտությունների արդյունքում մշակվել է խոշորացման 14 պիլոտային ծրագիր։
Իսկ 2016-ի հունիսի 17-ին ընդունված օրենսդրական փաթեթով՝ 118 համայնքից ձեւավորվեց 15 փունջ:
Նախատեսված է, որ նախկին 915-ի փոխարեն մնալու է մոտ 200-300 համայնք ։
Պաշտոնական հիմնավորումը հետևյալն է՝ համայնքների խոշորացմամբ կմեղմվի բնակավայրերի մեկուսացումը, կմիավորվեն փոշիացող նյութական, մարդկային, ֆինանսական ռեսուրսները։
Ինչ ռիսկեր է պարունակում այս գործընթացը։ Ինչ է փոխվելու մեր կյանքում։
Հաղորդման համար տեսանյութեր են պատրասետլ Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ և Գյումրու «Ցայգ» ՀԸ-ն։
Հաղորդման հյուրերն են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը և ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը։