A
A
Հզոր ցիկլոն է թափանցում ՀՀ տարածք. ցուրտը կարող է վնասել բերքը
Այսօր գիշերը Հայաստանի տարածք կներթափանցի արկտիկական հզոր ցիկլոն, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻն «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Արկտիկական օդի ներհոսքն այնքան ուժեղ է լինելու, որ հոկտեմբերի 31-ի գիշերը ավելի տաք է լինելու, քան նոյեմբերի 1-ի ցերեկը, որովհետեւ արկտիկական օդը ներխուժելու է վաղն առավոտվանից սկսած: Այսինքն՝ այսօր գիշերը կլինի +8+9, վաղը ցերեկը ժամը 13:00-14:00-ի կողմերը կիջնի +6»,- ասել է Սուրենյանը: ................
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ-ը զգուշացնում է. ցուրտը կարող է վնասել բերքը
Նոյեմբերի 1-2-ին հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց:
Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ու Արարատյան դաշտում հնարավոր է 0-2 աստիճան ցուրտ, որը կարող է վնասել դաշտերում և այգիներում դեռևս առկա բերքը: