Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել

Հասարակություն
77d6467a11129d9c839152fd75106544

Նոյեմբերի 3-ին, ժամը 01.30-ին տեղեկություն է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բքի պատճառով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարի 30-րդ կմ-ում արգելափակվել են 6 ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա (15 ուղևոր):