Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոլոր բուժհաստատությունները կմիացվեն մեկ էլեկտրոնային համակարգի

Հասարակություն
aroxch

Աշխատանքներ են տարվում էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման ուղղությամբ: Սա հնարավորություն կտա ամբողջ առողջապահությունը կառուցել մեկ էլեկտրոնային պլատֆորմի վրա: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանի խոսքերով, այս համակարգի ներդրումը կավելացնի ընդհանուր համակարգի վերահսկողական մեխանիզմներն ու թափանցիկությունը: Ծրագիրը թույլ կտա ամբողջ առողջապահությունը կառուցել մեկ էլեկտրոնային պլատֆորմի վրա: «Եթե հանրապետության բոլոր բուժհաստատությունները միացված լինեն այս համակարգին, ապա մտնելով  այդ համակարգ` կարելի է տեսնել հիվանդի ամբողջ բժշկական պատմությունը: Այս համակարգը շատ օգտակար է հատկապես անհետաձգելի օգնության դեպքում»,-ասաց նա՝ հավելելով, որ ըստ էության, այն ամենն ինչ հիվանդության վերաբերյալ հիվանդը պետք է պատմի բժշկին՝ արդեն հնարավոր կլինի տեսնել էլեկտրոնային համակարգում: Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ պիլոտային փուլն արդեն ավարտված է: Նա նաեւ ներկայացրեց պետական պատվերի տեղաբաշխման վերանայման գործընթացը: Պետությունը 85 մլրդ դրամ ծախսում է առողջապահության ոլորտի վրա, դրանից 77 մլրդ դրամը պետպատվերի շրջանակներում գնվող ծառայություններ են: «Ցանկանում ենք մեծացնել թափանցիկությունը: Դիտարկելու ենք, թե ում եւ ինչ հիվանդությունների համար ենք վճարում»,-ասաց նա՝ հավելելով, որ առաջիկա մեկ- երկու ամսում ուզում ենք իրականացնել որոշակի աշխատանքներ, որ 2017 թ-ին արդյունք ունենանք, սակայն ամբողջական պրոդուկտ կունենանք 2018 թ-ին»,-ասաց նախարարի տեղակալը: