Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Ոսկանյանը կրճատել է Հայաստանի հավաքականի կազմը

Սպորտ
sport-hajastan-19

Նոյեմբերի 10-15-ը Երեւանում կկայանա Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2017թ առաջնության ընտրական 7-րդ խմբի մրցաշարը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այդ մրցաշարին նախապատրաստվելու համար մեր  մինչեւ 19 տարեկանների հավաքականը նոյեմբերի 5-ից անցկացնում է ուսումնամարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը նախապես հրավիրված 24 ֆուտբոլիստներից մրցաշարին մասնակցելու համար ընտրել է 18-ին: Ահա նրանք. Դարպասապահներ Նիկոլաս Մելիքյան, «Ատրոմիտոս» (Հունաստան) Մարկ Գրիգորյան, «Դոնաֆելդ» (Ավստրիա)   Պաշտպաններ Էմիլ Ղուկասյան, «Փյունիկ» Հայկ Սարգսյան, «Բանանց» Էդգար Գրիգորյան, «Բանանց» Իշխան Մանուկյան, «Ալաշկերտ» Պետրոս Տեր-Պետրոսյան, «Արարատ»   Կիսապաշտպաններ Հրաչիկ Գևորգյան, «Թեննիս Բորուսիա» (Գերմանիա) Հայկ Գալստյան, «Բոխում» (Գերմանիա) Ալբերտ Մնացականյան, «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան) Արթուր Նադիրյան, «Փյունիկ» Հովհաննես Հարությունյան, «Փյունիկ» Հովհաննես Նազարյան, «Փյունիկ» Դավիթ Բաղդասարյան, «Փյունիկ» Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»   Հարձակվողներ Վահան Բիչախչյան, «Շիրակ» Էրիկ Պետրոսյան, «Փյունիկ» Էդգար Մովսեսյան, «Բանանց»