Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաստատվեց ընտրատեղամասերում որոշակի գործողությունների կարգը

Քաղաքականություն
elections5

Կառավարությունն այսօր հաստատեց ընտրական տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը կազմակերպելու, նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանի աուդիտի ենթարկելու, էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը մշտադիտարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության, խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքացիական հասարակության  հավասար ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը: Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խորհրդարանի՝ Հանրապետական,  Բարգավաճ Հայաստան, Հայ ազգային կոնգրես, Ժառանգություն, Օրինաց երկիր և Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցություններից յուրաքանչյուրը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 օրվա ընթացքում խմբակցության ղեկավարի և քարտուղարի ստորագրությամբ հաստատված նամակով պետք է դիմի կառավարությանը՝ ներկայացնել իր կողմից առաջադրվող անձի տվյալները՝ նշելով նաև վերջինիս էլեկտրոնային փոստային հասցեն և բջջային հեռախոսահամարը: