Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կլիֆ Ֆլետչերը չի մոռացել հայկական համն ու հոտը

Սպորտ
sport-marzic

«Կալգարի Ֆլեյմզ» հոկեյի թիմի նախկին գլխավոր մարզիչ Կլիֆ Ֆլետչերն առայսօր չի մոռացել հայկական ուտեստի համը: «Երբ 1989 թվականին մեկնեցի Մոսկվա՝ Սերգեյ Մակարովի հետ պայմանագիր կնքելու համար, ռեստորաններում անգամ դժվար էր նորմալ ճաշել, քանի որ նախկին ԽՍՀՄ-ը գտնվում էր տնտեսական խորը ճգնաժամի մեջ: Սակայն ռուս հոկեյիստը ընթրիք կազմակերպեց, որի ժամանակ մեզ հայկական սալյամի հյուրասիրեց: Այն շատ դուր եկավ ինձ: Ի դեպ, Սերգեյ Մակարովը «Կալգարիի» առաջին մարզմանը իր հետ բերել էր մի ամբողջ տուփ հայկական սալյամի: Մենք այդպես էլ չկարողացանք պարզել, թե ինչպես էր նրան հաջողվել ԽՍՀՄ-ից այդքան սննդամթերք ներկրել ԱՄՆ», - հիշում է 81-ամյա նախկին մարզիչը: Հարկ է նշել, Սերգեյ Մակարովը նոյեմբերի 14-ին կընդգրկվի Հոկեյի փառքի սրահում, որը գտնվում է Մոնրեալում: Հենց այդ փաստի կապակցությամբ ամերիկյան ԶԼՄ-ները զրուցել են ռուս հոկեյիստի առաջին մարզչի հետ Հոկեյի ազգային լիգայում: