A
A
«Արարատը» ֆուտբոլիստների պակաս է զգում
Այսօր կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության «Շիրակ» - «Արարատ» խաղին հյուրերը 20 ֆուտբոլիստի փոխարեն հայտավորել են 18 խաղացող: ՀՖՖ կարգապահական կանոնակարգի համաձայն «Արարատ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 30000 դրամով: Այն, որ «Արարատը» չի կարողացել ապահովել համապատասխան թվով ֆուտբոլիստ, զարմանալի չէ, քանի որ ակումբի ղեկավարությունը վերջերս չեղարկել է վեց լեգեոնականների հետ կնքած պայմանագրերը եւ հրաժարվել նրանց ծառայությունից: