Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շվեյցարիա Մ-19 – Հայաստան Մ-19՝ 4:0

Սպորտ
sport-hajastan-19-1

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը անհաջող սկսեց ելույթները Եվրոպայի 2017թ պատանեկան առաջնության որակավորման փուլում, որն այսօր մեկնարկեց Երեւանում: Մեր պատանի ֆուտբոլիստներն առաջին խաղում ուժերը չափեցին Շվեյցարիայի այդ տարիքային ընտրանու հետ: Ավաղ, Հայաստանի պատանեկան հավաքականը յուրաքանչյուր խաղակեսում երկուական գոլ բաց թողեց եւ պարտվեց 0:4 խոշոր հաշվով: Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի նոյեմբերի 12-ին Իտալիայի հետ, որն այսօր դեռեւս պետք է պարզի հարաբերությունները Հունգարիայի հետ խաղում: