«Ուրարտուն» չդիմացավ «Նովոսիբիրսկի» եռյակի ճնշմանը
Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային թիմն այսօր Ռուսաստանի Սուպերլիգայի 1-ին խմբի շրջանակում իր հարկի տակ ընդունեց «Նովոսիբիրսկին»: Մեր բասկետբոլիստները կրկին չկարողացան լուրջ դիմադրություն ցույց տալ եւ պարտություն կրեցին 76:100 հաշվով: Մերոնցից 23 միավոր վաստակեց Սմիթը, 13-ական՝ Ռեյդն ու Ամիրխանովը: Հյուրերից աչքի ընկավ Գոլդիրեւ-Պոմոգալով-Դվալիշվիլի եռյակը, որոնք միասին վաստակեցին 64 միավոր: Հարկ է նշել, որ «Ուրարտուն» հատկապես ձախողեց 2-րդ եւ 4-րդ խաղակեսերը, իսկ ահա հանդիպման սկզբում եւ մեծ ընդմիջումից հետո մեր բասկետբոլիստները քիչ թե շատ հավասար պայքար էին մղում փորձառու ախոյանի դեմ: «Ուրարտուն» այս մրցաշարում կրեց 7-րդ անընդմեջ պարտությունը եւ շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի նոյեմբերի 19-ին, «Եկատերինբուրգի» հետ: