Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ֆուտբոլիստուհիները կմրցեն Թուրքիայի պատվիրակների հետ

Սպորտ
sport-hajastan-19-2

Այսօր ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է 2017-18թթ կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր հավաքականը ընդգրկվել է ընտրական 10-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Շոտլանդիայի, Թուրքիայի եւ Հունգարիայի այդ տարիքային թիմերը: Հանդիպումները կկայանան Հունգարիայում, 2017թ հոկտեմբերի 18-24-ը: