A
A
«analitik.am»-ի տնօրենի օգնականի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը
«Վարույթն իրականացնող մարմնի՝ 11.11.2016թ-ի որոշմամբ դադարեցվել է իմ պաշտպանյալ Վարդիթեր Գիշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով իրականացվող քրեական հետապնդումը՝ կատարված հանցագործությանը պաշտպանյալիս մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Հիշեցնենք, որ շորթման կասկածանքով ձերբակալվել է «analitik.am» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը: Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գործող սրճարաններից մեկում շորթման առարկա հանդիսացող 300.000 դրամ գումարը վերցնելուց հետո փաստով բռնվել և բերման է ենթարկվել նաև կայքի տնօրենի օգնականը` Վարդիթեր Գիշյանը: