Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչմերուկում համարյա ամեն օր վթար կա. ահազանգ

Հասարակություն
chan

«Ճանապարհային ոստիկանություն»  ծառայության  պետ  պարոն Ե. Կարապետյան, Ձեր  խտրական  մոտեցումն ակնհայտ է Բոլորովին վերջերս Լեոյի   կարճ  փողոցի   միջնամասում` ԱԻՆ-ի  շենքի դիմաց,  դրվել է  թարթող  լուսացույց,  հայտնվել է մեքենաների արագությունը   նվազեցնող  շատ նպատակահարմար  թումբ՝    համապատասխան  գծանշումով, որոնցից քաղաքում շատ քիչ տեղերում է  առկա: Պարզվում  է՝  Լեոյի  փողոցի  այդ հատվածում   տրանսպորտային միջոցների ու հետիոտնի  համար   շարժումը   կարգավորելու   անհրաժեշտությունը  կար, իսկ  Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանի Րաֆֆի- Ա.Բաբաջանյան փողոցների հատման  խաչմերուկում տրանսպորտային միջոցների և տարբեր ուղղություններով հետիոտների շարժի ինտենսիվությունը   բավարար  չէ  լուսացույցային օբյեկտ տեղեդրելու համար: Այսպիսի հիմնավորմամբ թաղամասի բնակիչների կողմից  բարձրացված  խնդրի մասին  իմ դիմումը մերժել է  «Ճանապարհային ոստիկանություն»  ծառայության պետ, ոստիկանության գնդապետ պարոն Ե. Կարապետյանը: Նշված խաչմերուկում  համարյա  ամեն օր  վթար  կա, այդ  չկարգավորվող   խաչմերուկը բավական չէ, խաչմերուկին հարող   տարածքի  գազալցակայանից մեքենաներն անկանոն, խաչմերուկը ուղիղ հատելով են դուրս գալիս, ոչ մի կարգավորող նշան չկա: Ես  չգիտեմ, թե  Լեոյի փողոցի   անվտանգ երթևեկությունն  ում պատվին է  կարգավորվել, սակայն  մեր թաղամասում  ապրող  բնակիչներս  այս խտրական մոտեցումը շատ լավ տեսնում ենք  ու  ենթադրություններ  անում այդ  պատվին արժանացած  մարդու մասին: Հարգելի  պարոն  Ե.Կարապետյան, Մալաթիայի Րաֆֆի-Ա.Բաբաջանյան խաչմերուկի  լուսացույցն անհրաժեշտություն է, մենք պահանջում ենք   «Ճանապարհային ոստիկանություն»  ծառայությունից ապահովել  այս խաչմերուկի  անվտանգությունն ու  կից գազալցակայան  մեքենաների ելումուտը: Ահա  Լեոյի փողոցի  միջնամասում   մեքենաների և հետիոտնի անվտանգությունն ապահովող  անցման լուսանկարը: leo Անահիտ Բախշյան «Բարև Երևան» խմբակցության անդամ