Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՏՄ-ում գոհ են ՀՀ-ից. կա տնտեսական աճ

Քաղաքականություն
15139455_10207842630566655_1273379430_n

ՀՀ-ն արդեն տնտեսական արդյունք է ստանում ԵՏՄ անդամակցությունից։ ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի այսօրվա համատեղ նիստին զուգահեռ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ԵՏՄ հանձնաժողովի Ինտեգրացման զարգացման վարչության պետի տեղակալ Սաադատ Ասանսեիտովան՝ ավելացնելով. «Եթե մենք դիտարկենք 2016թ. 9 ամիսը, ապա կտեսնենք, որ ՀՀ-ն միակ երկիրն է, որ մեծացրել է իր արտահանումը դեպի ԵՏՄ՝ 1.6 անգամ ավելացրել է արդյունաբերական, գյուղատնտեսական մթերքների արտահանումը, 2.5 անգամ ավելացրել է տեքստիլ արդյունաբերության, կոշիկի արտահանումը։ Դա խոսում է այն մասին, որ ՀՀ-ն վերականգնում է իր տնտեսությունը։ Եթե 2015թ. տնտեսական անկում կար, ապա հիմա մեծ քայլերով արտահանման ծավալների ավելացում կա»։ Բացի այդ, ըստ նրա, ՀՀ-ն այն երկիրն է, որտեղ ամենից շատն է գրանցվել ՀՆԱ-ի աճ՝ 2016թ. առաջին կիսամյակում 2.8 տոկոս. «Դա ավելին է, քան միջինում կա ԵՏՄ երկրներում։ Բացի այդ, աշխատաշուկայի առումով եւս հայերը արդեն կարողանում են ազատ տեղաշարժվել ԵՏՄ տարածքում, որը ռուսական շուկայում հնարավորություն է տվել 2.5 անգամ ավելի շատ ներգրավվածություն ունենալ 2016թ. առաջին կիսամյակում։ Դա տեղի է ունենում ի հաշիվ այն սոցիալական երաշխիքների, նորմատիվ ակտերի, որը տալիս է ԵՏՄ համաձայնագիրը։ Մենք նկատում ենք նաեւ ներդրումների էական ներգրավում. սկսած 2011-15թթ.՝ ԵՏՄ երկրներից դեպի ՀՀ ներդրումները գրեթե 7 անգամ աճել են։  Միայն 2015թ. ներդրումները ՀՀ-ում կազմում են 3 մլրդ այնպիսի առաջնահերթ ուղղություններում, ինչպիսիք են օրինակ՝ պարենամթերքի, ալկոհոլային խմիչքների, տեքստիլ, թեթեւ արդյունաբերության մեջ, ենթակառուցվածքներում»։