Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր» խմբի անդամներին չեն բերի դատարան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
gevorg-saf

«Սասնա ծռեր»  խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գագիկ Եղիազարյանը եւ Սմբատ Բարսեղյանը, ինչպես նաեւ խմբին օժանդակելու հոդվածով կալանավորված Կարո Եղնուկյանն ու Հովհաննես Ղազարյանը չեն ներկայանա  Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Նրանք որպես վկա դատարան պետք է դատակոչվեին՝  Ամանորի գիշերը տոնածառ տեղադրելու փորձից հետո ամբաստանյալի աթոռին հայտնված Գեւորգ Սաֆարյանի  գործով նիստին:   Վարույթն իրականացնող մարմինը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան գրություն էր ուղարկել եւ տեղեկացրել, որ նրանց շփումը այլ անձանց, ինչպես նաեւ լրագրողների հետ շփումն արգելվում է, քանի որ կարող են նախաքննական ցուցմունքներ հրապարակել: Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը եւ նրա պաշտպանն էին միջնորդություն ներկայացրել դատարան՝ համոզված, որ այդ վկաները կարող էին գործի համար էական նշանակություն ունեցող տեղեկատվություն տրամադրել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց հրապարակել նրանց նախաքննության ընթացքում տված ցուցմունքներ:  Այդ հայտարարությունից հետո պաշտպանական կողմը հայտարարեց, որ ցանկանում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավորին եւ ժամանակ խնդրեց  ինքնաբացարկը ներկայացնելու համար: Տիգրան Հայրապետյանը դատավոր Մնացական  Մարտիրոսյանին մեղադրեց կողմնակալ լինելու մեջ:  Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո  դատավորը մերժեց միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Մինչ ինքնաբացարկի միջնորդությունը պաշտպանական կողմը դատարանին ներկայացրեց այնպիսի  տեսանյութեր, որոնք ապացուցում էին Գեւորգ Սաֆարյանի անմեղությունը: Ամանորի գիշերվանից ամբաստանյալի աթոռին հայտված Գեւորգ Սաֆարյանը հայտարարեց՝ տեսանյութերը  ցույց են տալիս , որ ոստիկանները շղթայական սուտ ցուցմունք են տվել, իսկ միջադեպից հետո էլ գործով տուժող Գեղամ Խաչատրյանի դեմքին որեւէ վնասվածք չէր երեւում: Գործով դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 23-ին: