Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Պետրոսյանցը վիրավորել է մրցավարներին

Սպորտ
sport-hff

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այսօր կայացել է կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, տարբեր խախտումների համար պատժվել են «Արարատ», «Փյունիկ» եւ «Շիրակ» ակումբները: Մասնավորապես՝ «Արարատը»՝ Հայաստանի առաջնության երկու խաղերին քիչ քանակությամբ ֆուտբոլիստ հայտավորելու համար ֆեդերացիային պետք է վճարի 50 հազար դրամ տուգանք: Ի դեպ, ՀՖՖ պաշտոնական փաստաթղթում շփոթել են բարձրագույն խմբի առաջնության «Արարատ» - «Փյունիկ» հանդիպման դաշտի տիրոջը: «Փյունիկ» ակումբը տուգանվել է 5000 դրամով, քանի որ «Փյունիկ-1-99» պատանեկան թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Պետրոսյանցը «Բանանց-1-99»-ի հետ խաղից հետո վիրավորական արտահայտություններ է արել մրցավարների հասցեին, որի համար նա որակազրկվել է 2 խաղով: Գյումրիի «Շիրակը» 36.500 դրամով տուգանվել է այն բանի համար, որ «Շիրակ-2-02» թիմի գլխավոր մարզիչ Վարդան Պավլեյանը խաղաժամանակ չի տրամադրել 6 պատանի ֆուտբոլիստների: