Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Եվրոպայի լիգայի խաղին

Սպորտ
a1mxitaryan-24.11.

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երկար ընդմիջումից հետո թիմի մեկնարկային կազմում ընդգրկել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:   Ինչպես տեղեկացնում է անգլիական ակումբի սոցիալական ցանցի հարթակը, Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ֆեյենորդ» խաղում մեր ֆուտբոլիստը դաշտ կմտնի հենց հանդիպման սկզբից:   Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը վերջին անգամ «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում հայտնվել էր սեպտեմբերի 10-ին, Անգլիայի առաջնության «Մանչեսթեր Սիթիի» հետ տնային խաղում:   «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ֆեյենորդ» հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 00:05-ին: