Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոնալդուն նոր ընկերուհուն ծանոթացրել է հարազատների հետ

Կարևոր լուրեր Սպորտ
SS

Պորտուգալական լրատվամիջոցները նշում են, որ ազգային հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն սիրահարված է: Ըստ ԶԼՄ-ների, Մադրիդի «Ռեալի» 31-ամյա հարձակվողի նոր ընտրյալը իսպանուհի մոդել, 27-ամյա Ջորջինա Ռոդրիգեսն է, որը ապրում է հենց Իսպանիայի մայրաքաղաքում: Նրանք իրար հետ ծանոթացել են Իտալիայում,  նորաձեւության երեկույթներից մեկի ժամանակ: Այն, որ Քրիշտիանու Ռոնալդուն լուրջ նպատակներ ունի , ապացուցում է վերջերս համացանցում հայտնված լուսանկարը, որում ֆուտբոլիստի մայրը եւ նրա հարազատները միասին դիտել են «Ռեալի» եւ պորտուգալական «Սպորտինգի» միջեւ կայացած չեմպիոնների լիգայի հանդիպումը: Դրանում պարզ երեւում է նաեւ իսպանուհի մոդելը:   Քրիշտիանու Ռոնալդուն առայժմ ոչ մի մեկնաբանություն չի արել այդ։