A
A
«Շիրակը» Երեւանում վստահ հաղթեց «Փյունիկին»
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 16-րդ տուրի առաջին խաղում մրցաշարի առաջատար Գյումրիի «Շիրակը» վստահ հաղթեց Երեւանի «Փյունիկին»: Այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվն արդեն 11-րդ րոպեին բացեց հյուրերի կիսապաշտպան Վիուլեն Այվազյանը: Խաղի 71-րդ րոպեին վերջինս երկրորդ անգամ գրավեց իր նախկին թիմի դարպասը եւ կարեւոր հաղթանակ պարգեւեց «Շիրակին»՝ 2:0: Շիրակցիները վաստակեցին 31 միավոր եւ այժմ հինգով գերազանցում են 2-3-րդ տեղերում ընթացող «Փյունիկին» ու «Ալաշկերտին»: