Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» շարունակում է հետապնդել առաջնության առաջատար «Շիրակին»

Սպորտ
unnamed-8-6

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացան 16-րդ տուրի մնացած երկու հանդիպումները: Նախ Երեւանի «Ալաշկերտը» Կապանում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ տեղի «Գանձասար-Կապանի» նկատմամբ: Հանրապետության գործող չեմպիոնը վաստակած միավորների քանակը հասցրեց 29-ի եւ ընդհուպ մոտեցավ մրցաշարի առաջատար «Շիրակին»՝ (31): Օրվա երկրորդ խաղում առաջնության ետնապահ «Արարատը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղաց իր միակ հարեւանի՝ «Բանանցի» հետ: Երկու թիմերն արդեն բավականին հետ են մնում առաջին քառյակից եւ դժվար թե կարողանան բարելավել իրենց մրցաշարային գործերը: Հաջորդ, 17-րդ տուրը, տեղի կունենա դեկտեմբերի 3-ին եւ 4-ին: Առաջին օրը «Արարատը» կընդունի «Գանձասար-Կապանին»: Մյուս օրը կկայանան «Ալաշկերտ» - «Փյունիկ» եւ «Շիրակ» - «Բանանց» հանդիպումները: Այդ տուրից հետո առաջնությունում երեքամյսա ընդմիջում կհայտարարվի: