Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ձյուդոյիստները որոշեցին չեմպիոններին

Սպորտ
sport-judo

Երեւանի խուլ-համրերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատի դահլիճում կայացել է ձյուդոյի Հայաստանի մեծահասակների 2016թ առաջնությունը: Ինչպես տեղեկացանք Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից, տղամարդկանց մրցումներում տարբեր քաշային կարգերում չեմպիոն են դարձել Գոռ Մկրտչյանը (60 կգ), Գոռ Հարությունյանը (66 կգ), Ֆերդինանտ Կարապետյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը (81 կգ), Գրիգոր Սահակյանը (90 կգ) եւ Հակոբ Առաքելյանը (+90 կգ): Վերջին չորս ձյուդոյիստները պաշտպանելե են իրենց տիտղոսները: Կանանց առաջնությունում երկրորդ տարին անընդմեջ հաղթող դարձան Շուշան Առաքելյանը (48 կգ) եւ Սոսե Բալասյանը (52 կգ): 70 կգ քաշային կարգում չեմպիոնի  կոչումը նվաճեց Վարսիկ Գրիգորյանը, իսկ գերծանր քաշում՝ Նելլի Ավետիսյանը: Առաջնությանը մասնակցեցին Հայաստանի եւ Արցախի 112 մարզիկ-մարզուհի: