Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Մարգարյանը եւ Վլադիմիր Ուզունյանը՝ աշխարհի փոխչեմպիոն

Սպորտ
sport-boks-1

Ռուսաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկներ Սերգեյ Մարգարյանը եւ Վլադիմիր Ուզունյանը հաջող են հանդես եկել Սանկտ Պետերբուրգում ավարտված բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում: Նրանք, իրենց քաշային կարգերում (համապատասխանաբար 64 կգ եւ 91 կգ),  հաղթահարելով բոլոր նախնական փուլերը, մտել են եզրափակիչ: Սերգեյ Մարգարյանը վճռորոշ մենամարտում 1:4 հաշվով պարտվել է թուրք բռնցքամարտիկ Թուգրուլհան Էրդեմինրին: Սերգեյ Ուզունյանը եզրափակիչում լարված պայքարում զիջել է կուբացի Դայներ Պիերո Ջաստիսին՝ 2:3: Նշենք, որ առաջնությանը մասնակցած Հայաստանի 6 բռնցքամարտիկներին չի  կաջողվել հասնել մինչեւ կիսաեզրափակիչ փուլ եւ մեդալ նվաճել: