Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ն իր ռեսուրսներով հետ է մնում. Էդ. Մարուքյանի մտահոգությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
edmon-maruqyan1-600x382

ԱԺ արտահերթ նիստին այսօր սկսվեց քննարկվել «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն՝ առաջին ընթերցմամբ: Այն ներկայացնում էր ՀՀԿ պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Նա նշեց, որ նախագծում որպես հիմք են ընդունել նոր Սահմանադրության դրույթները. «Օրինակ՝ նստաշրջանների պահով մենք գտնում ենք, որ շարունակելու ենք քառօրյա օրակարգով, ուղղակի երկուշաբթի սահմանել ենք խորհրդի նիստերի օր, երբ ձեւավորվում է օրակարգը, ժամանակացույցը, հարցերի հաջորդականությունը: Նիստերը երեքշաբթի օրվանից սկսելու են առավոտյան ժամը 10:00-ից մինչեւ 18:00-ն, ու հարցերի քննարկումները շարունակվում են մինչեւ օրակարգի սպառումը, սակայն դա չի կարող տեւել ավելի, քան երեք օր: Այս ճկուն համակարգը փորձել ենք կիրառել, որպեսզի կուտակումներ չունենանք, չունենանք չսպառված հարցեր, ու դա կարող է տեւել մինչեւ ժամը 24:00-ն»: Նա նշեց, որ օրենսդրական նախաձեռնության ամբողջ ծանրաբեռնվածությունը տեղափոխվել է մշտական հանձնաժողովներ, ու նրանք են տերը դառնում ամբողջ գործընթացի: Հովհաննես Սահակյանը նաեւ ասաց, որ ԱԺ արտահերթ նիստերի օրակարգում չեն լինի այնպիսի հարցեր, որոնք չեն քննարկվել մշտական հանձնաժողովներում: Բացառություն կկազմեն, ըստ նրա, միայն միջազգային որոշ պայմանագրերը: Նրան հարց ուղղեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նշելով. «Ես այն տպավորությունը չեմ ստանում, որ ծանրության սլաքը գործադիրից տեղափոխվում է ԱԺ, քանի որ վերջինս իր ռեսուրսներով ետ է մնում: Կարո՞ղ ենք այնպես անել, որ խորհրդարանական Հայաստանում պատգամավորներն ավելի շատ ռեսուրսներ ունենան»: Ի պատասխան Հովհաննես Սահակյանը նշեց, որ կլինի բավարար գործիքակազմ: