Էլինար Վարդանյանը հակասություն է տեսնում (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստին այսօր «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը, հարց ուղղելով հիմնական զեկուցող, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին, նշեց. «Ինչ վերաբերում է խմբակցություններից հեռացնելուն ու դուրս գալուն, ապա այդ դեպքում վախենամ, որ ժողովրդի կամարտահայտմամբ ձեւավորված քաղաքական կոնյուկտուրայի փոփոխություն է տեղի ունենալու, մանավանդ, որ Ընտրական օրենսգիրքը որդեգրել է բաց համամասնական համակարգ: Այստեղ հակասություն է առաջանում ընտրական գաղափարախոսության հետ»: Հովհաննես Սահակյանը նշեց, որ փորձ է արվել իրացնել սահմանադրական նորմը. «Մենք ասում են՝ երբ խմբակցությունից պատգամավորը դուրս է գալիս, ինքը պետք է հասկանա, որ կշեռքի մյուս նժարին դրված է իր մի շարք իրավունքներ՝ որպես պատգամավոր: Եթե խմբակցությունն է շեղվում իր ուղղվածությունից ու կան պատգամավորներ, որոնց ներքին կոդեքսը թույլ չի տալիս, որ իրենք էլ շեղվեն, ասում են՝ մենք ձեզ հետ էլ ճանապարհ չունենք գալու ու դիմում են գրում, դուրս են գալիս: Մենք չնորմավորված աշխատանքի մեջ ենք՝ մենք առաջնորդվում ենք մեր խղճով, մեր համոզմունքներով, դրա համար ընկալումը հասարակական-քաղաքական է: Մենք սահմանել ենք՝ եթե սպիտակ եք, սպիտակ եք, եթե սեւ եք, սեւ եք: Տվյալ խմբակցությունը տվյալ պատգամավորին տարբեր գործառույթներ իրականացնելուց հետ կպահի, օրինակ՝ տարբեր խմբերից ու հանձնաժողովներից հետ կկանչի»: