Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես դեմ եմ ԱԺ-ում շարադրություններին». Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmaz

ԱԺ արտահերթ նիստին այսօր «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հայտարարեց, որ իրավունք չունեն ԱԺ-ն իջեցնել «պլինտուզի» մակարդակի՝ ով, ինչից ուզի, վեր կենա ու ԱԺ ամբիոնից խոսի. «Ես դեմ եմ ԱԺ-ում շարադրություններին՝ ազատ թեմայով, դրա համար կա ԱԺ հայտարարությունների ժամ, բարի եղեք եկեք այդ ժամին ձեր հայտարարություններն ասեք»: Իր ելույթի վերջում նա հիշեց Կոնֆուցիոսին. «Խորհուրդ ստացողները դա ընդունում են կաթիլներով, խորհուրդ տվողները՝ դույլերով: Այստեղ դույլերով չէր, է, այստեղ տասնյակ դույլերով եկան խորհուրդները, սակայն մենք՝ որպես իշխանություն, պատրաստ ենք դույլերով ընդունել խորհուրդները, քանի որ այդ դույլերի մեջ, կարծում եմ, մենք կգտնենք ռացիոնալության կաթիլներ, եւ կօգտագործենք դրանք՝ առավել արդյունավետ կառավարման համար»: