Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միլիոնը տարան»

Մարզեր

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի սահմանամերձ Ծաղկուտ գյուղի անասնագոմից, գիշերը ժամը երեքի սահմաններում գողացել են 22 գլուխ երեք տարեկան ցուլիկ եւ 9 գլուխ երկու տարեկան մոզիներ: Ըստ Ֆերմերային տնտեսությամբ զբաղվող Ռուբեն Թովմասյանի հավաստմամբ հետքերը տանում են դեպի Վրաստան կամ Թուրքիա։

Թովմասյանը գողության մասին տեղեկացրել է Ամասիայի շրջանային միլիցիայություն: Ընդհանուր հաշվով տուժողից գողացել են 79 գլուխ անասուն՝ պատճառելով մոտ 13մլն դրամի վնաս:

Անասնագոմը գտնվում է գյուղում տեղակայված հայկական ուղեկալից ընդամենը 500մ հեռավորության վրա , անասնագոմը հսկում են կովկասյան ցեղատեսակի շների կողմից:

Ուղեկալը պաշտպանում է հայ-վրացական սահմանը, սակայն Ռուբեն Թովմասյանի կարծիքով սահմանապահները ֆիզիկապես ի վիճակի չեն կատարել իրենց վրա դրված պարտականությունը: Խստացված չէ նաեւ վրաց-թուրքական սահմանի հսկողությունը, հակառակ պարագայում նման անասնագլխաքանակ հազիվ թե հաջողվեր անկացնել սահմանից այն կողմ, մասնավորապես Թուրքիայի տարածք:

Նմանատիպ գողություն կատարվել է նաեւ 2004թվականին:

Գյումրրից` Արմենուհի Մինասյան