Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

28-ԱՄՅԱ ԿԻՆԸ ԷՍԵՆՑԻԱ Է ԽՄԵԼ

Մարզեր

Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում ինքնասպանության փորձ է կատարվել։

Գյուղի բնակչուհի, 1978 թ ծնված Սիրանույշ Քոչարյանը խմել է քացախաթթվի էսենցիա։ Տուժածը տեղափոխվել է Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց՝ գիտակցության մթագնումով։ Սիրանույշի խոսքերով` նա խմել է ընդամենը մի քանի կում։ Կինը չի բացատրում իր արարքի դրդապատճառները: Ենթադրվում է, որ պատճառները ընտանեկան են եւ սոցիալական:

Կնոջ առողջական վիճակն այժմ մասնագետները գնահատում են բավարար։ Սակայն հետազոտություններն ու բուժումը շարունակվում է՝ ճշտելու ներքին օրգանների հնարավոր ախտահարումները:

Արմենուհի Մինասյան

Գյումրի