Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արհեստական խոզի բդի գինը բարձրացնում ենք. կարող ենք գնել թև» (տեսանյութ)

Հասարակություն
392959703662cad30cca343acbc3da63

Ամանորի նախաշեմին Հայաստանում նորից թանկացումներ են։ «Իրազեկ և պաշտպանված» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը արդարացի է համարում քաղաքացիների բողոքը,  նա նշում է, որ այնտեղ որտեղ չկա մրցակցություն, կա գնաճ. «Տնտեսվարողների կողմից զեղչեր են արվում, որը ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ շուկայից դուրս չմնալու մեխանիզմ: Իսկ այնտեղ, որտեղ տնտեսվարողը կարող է միայանակ խաղալ, դուրս մնալու խնդիր չունի, ցավոք նկատվում է գնաճ»: Պիպոյանի խոսքով, գնաճից կարող են խուսափել այն սպառողները, որոնք ճիշտ քաղաքականություն կվարեն և կգնեն ոչ թե այն, ինչ բոլորը, այլ այն, ինչ պետք է. «Խոզի միսը 2100 դրամից դառնում է 2600 դրամ, քանի որ սպառողը գնում է ազդրամիս, բայց այլ հատված, օրինակ թևը, էժանանում է և սպառողը կարող է գնել և պատրաստել թևը, որը համային առումով ոչնչով չի զիջում ազդրամսին: Մենք արհեստական խոզի բդի գինը բարձրացնում ենք»: Մանրամասները՝ տեսանյութում