«Պլատոնն իմ ընկերն է, սակայն ճշմարտությունն ավելի եմ գնահատում»
Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանը. «Մամուլը երկար եփեց այս գործընթացը: Ցանկացած պարագայում ունենալով հարգանք նախկին նախարարի անցած ճանապարհի նկատմամբ, ունենալով մարդկային հարաբերությունների ջերմ պաշար՝ ուզում եմ հիշել հայտնի լատինական ասացվածքը՝ «Պլատոնն իմ ընկերն է, սակայն ճշմարտությունն ավելի եմ գնահատում: ՀՀ բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն զբաղվելու քաղաքականությամբ: Մի բան փաստեմ, որ ՀՀ քաղաքական կյանքում փորձում են դիրքավորվել նախկին պաշտոնյաներ, նախագահներ, վարչապետներ, նախարարներ. քաղաքականությունը ձգում է նախկիններին՝ պատմությունը ցույց է տալիս, որ նրանք, որպես կանոն, չեն կարողանում շատ մեծ արդյունքներ արձանագրել, սակայն փորձում են որոշակի ամբիցիաներ ունենալով քաղաքական արևի տակ տեղ ունենալ»: