A
A
Առաջարկվում է ստեղծել Հայաստանն ու Սփյուռքը միավորող կառույց (տեսանյութ)
Քանի որ Հայաստանում բնակվող հայերի թիվը շուրջ 3 անգամ քիչ է ողջ աշխարհում բնակվող հայերի թվից, Հանրային խորհուրդը առաջարկում է ստեղծել Համազգային խորհուրդ: Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի խոսքերով, Համազգային խորհուրդը հնարավորություն կտա Հայաստանի եւ Սփյուռքի հայերին ողջ աշխարհում հանդես գալ որպես միաձույլ կազմավորում և որպես նպատակային գործունեության ունակ ինքնուրույն սուբյեկտ: Խորհուրդը պետք է դառնա Համագործակցության և փոխօգնության ազգային կառույց: «Նպատակը՝ աշխարհով մեկ կարողանանք ստեղծել ողջ հայության համար գիտելիքահեն նպատակային գործունեության ունակ մի ամբողջություն, որը շատ ավելի հեշտ կդիմակայի մարտահրավերներին: Աշխարհով մեկ ազգային հենքով կազմավորումների ստեղծումը վաղուց արդեն իրականություն է դարձել»,-ասում է Ա.Սադոյանը։