A
A
Live. Հայաստան-Վրաստան տարածաշրջանային տնտեսական խնդիրներն ու հեռանկարները.Քննարկում (տեսանյութ)
Քննարկում Հայաստան-Վրաստան տարածաշրջանային տնտեսական խնդիրներն ու հեռանկարները
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ դեկտեմբերի 22-ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոն»-ում կանցկացնի քննարկում՝ «Հայաստան-Վրաստան տարածաշրջանային տնտեսական խնդիրներն ու հեռանկարները» թեմայով (հասցե` Սարյան 30, 2-րդ հարկ):
Միջոցառման նպատակն է Հայաստանի և Վրաստանի էկոնոմիկայի բնագավառի փորձագետների մասնակցությամբ ամփոփել երկու երկրների տնտեսական վիճակը 2016թ. ընթացքում և ուրվագծել տարածաշրջանային տնտեսական հեռանկարները 2017 թ. համար:
Թեման արդիական է այնքանով, որ 2016-ի առաջին տասն ամիսներին Հայաստանի տնտեսության ակտիվությունը նախորդ տարվա համեմատ աճել է ընդամենը 0.4%-ով։ Իսկ ամսական կտրվածքով՝ 2016թ. հոկտեմբերին, ի տարբրություն 2015թ. հոկտեմբերի, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.8%-ով։ 2016թ. առաջին կեսին արտաքին ապրանքաշրջանառությունն էական փոփոխություն չի կրել, բայց փոխվել է դրա աշխարհագրությունը: ԵԱՏՄ-ին անդամակցումը ավելի է խորացրել միայն Ռուսաստանի հետ տնտեսական կապերը, մինչդեռ ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը զգալիորեն նվազել է:Վրաստանոմ այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 2.6%, մինչդեռ երկրորդ եռամսյակում, տնտեսական ակտիվության աճի շնորհիվ ՀՆԱ աճի տեմպը հասել է 3.0%: 2015 թ. սկսած ՀՆԱ-ի իրական աճը դարձել է ավելի կայուն, մինչդեռ 2013-2014թթ. այն զգալիորեն տատանվում էր: Դրամական քաղաքականության և լարիի նկատմամբ վստահությունը աճում է, ինչը կարող է հանգեցնել արտարժույթով կատարվող գործարքների նվազմանը:
Միջոցառման նպատակն է տեղական լրատվամիջոցների լուսաբանման օգնությամբ բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը տարածաշրջանի տնտեսության ոլորտում առկա մարտահրավերների վերաբերյալ:
Քննարկման բանախոսներն են՝
- Ատոմ Մարգարյան, Հայաստանի տնտեսագիտական համալսարան
- Աշոտ Խուրշուդյան, տնտեսագետ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ
- Մայա Գրիգոլիա, հետազոտությունների տնօրեն, Վրաստան, Policy and Management Consulting Group (տեսազանգի միջոցով)
- Շուշանիկ Սաֆարյան, տնտեսության ոլորտի հետազոտող, Վրաստան, Policy and Management Consulting Group (տեսազանգի միջոցով)