Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տոնական օրեր, Մեծ պահք, Զատիկ

Հասարակություն
8033241faabb685b1c709f932aa8eb62

Հունվարի 13-ին Քրիստոսի Անվանակոչության տոնն է. Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց: Այդ մասին վկայում է Ղուկաս ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21): Հիսուս նշանակում է Փրկիչ: Գաբրիել հրեշտակը, Աստվածամորն ավետելով Աստծո Որդու ծննդյան մասին, նշում է, որ մանկան անունը Հիսուս կդնեք: Հունվարի 14-ին Սբ. Հովհաննես Մկրտչի՝ Կարապետի ծննդյան տոնն է։ Հովհաննես Մկրտիչը, որը պիտի մկրտեր համայն մարդկության Փրկչին, ճանաչել և Հիսուսի աշխարհ գալստյան համար ցնծացել է դեռևս Նրա ծննդից առաջ: Ավետարանիչը վկայում է, որ երբ Աստվածամայր Մարիամն այցելում է Եղիսաբեթին` Սբ. Մկրտչի մորն, վերջինս, լցվելով Սուրբ Հոգով, բացականչում է. «Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ գա, որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում» (Ղուկ. 1:43-44): Եղիսաբեթի խոսքի շարունակությունն այս տոնի պատգամն է համայն քրիստոնյաներին. «Եվ երանի~ նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն»։ Հունվարի տոներն այսքանոքվ չեն սահմանափակվում։ Ավելին՝ այստեղ։ Այս տարի Մեծ պահքը կմեկնարկի փետրվարի 27-ին։ Սբ. Հարության՝ Զատիկի տոնը, ապրիլի 16-ին է: