Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուզբեկստանցի թենիսիստը կրկնեց ՌԴ պատգամավորի արդյունքը

Սպորտ
sport-TENIS

Մելբուռնում ընթացող թենիսի Ավստրալիայի առաջնությունում առաջին խոշոր անակնկալը գրանցվեց: Նախորդ մրցաշարի հաղթող, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, արդեն 2-րդ փուլում վայր դրեց իր լիազորությունը՝ հինգ սեթում անսպասելի պարտվելով Ուզբեկստանի ներկայացուցիչ Դենիս Իստոմինին՝ 6:7, 7:5, 6:2, 6:7, 4:6: «Ես ցավում եմ Ջոկովիչի համար: Ինքս չէի սպասում, որ կարող եմ այդպես լավ խաղալ, քանի որ արդեն երրորդ պարտիայում իմ մոտ դողերոց սկսվեց: Չգիտեմ, թե ինչպես կարողացա հաղթանակ տանել», - հանդիպումից հետո ասել է աշխարհի տղամարդկանց թենիսի 117-րդ համարը: Նովակ Ջոկովիչը Մեծ սաղավարտի մրցումներում վերջին անգամ 2-րդ փուլից դուրս էր մնացել 9 տարի առաջ: 2008 թվականին Ուիմբլդոնի  մրցաշարում նրան այդ փուլում պարտության էր մատնել ռուսաստանցի Մարատ Սաֆինը, որը 2011 թվականից ՌԴ խորհրդարանի պատգամավոր է: