Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ին բեռնատար տրամադրողը պարբերաբար նոպաներ է ունենում

Հասարակություն
bernatar

«Սասնա ծռեր» խմբին բեռնատար տրամադրելու մեջ մեղադրվող Խաչատուր Գիչյանը ամեն անգամ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատական  նիստերից հետո նոպաներ է ունենում եւ նրան տեղափոխում են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Նրա պաշտպան Տիգրան Սարգսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ Խաչատուր Գիչյանը սրտի հետ կապված առողջական լուրջ խնդիրներ ունի: Բացի այդ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվում է այնպիսի խցում, որտեղ 6 մահճակալ է դրված՝ 12 անձի համար:  Բացի  70-ամյա  Խաչատուր Գիչյանից, մյուս անձինք էլ 24 ժամ ծխում են: Փաստաբան Տիգրան Սարգսյանը խնդրի հետ կապված բաց նամակ էր գրել Մարդու իրավունքների պաշտպանին: Գրասենյակից փոխանցել են, որ խնդիրը լուծված է եւ Խաչատուր Գիչյանը կտեղափոխվի չծխողների խուց: Անդրադառնալով գործի նախաքննության ավարտին, պաշտպանը նշեց, որ Գիչյանի մասով ապացույցներ ընդհանրապես չկան եւ  շահագրգռված են, որ գործն ուղարկվի դատարան: Դատարանում պաշտպանական կողմը ցանկանում է հասնել արդարացման