A
A
Մարիա Գեւորգյանը՝ Հայաստանի կրկնակի չեմպիոն
Ավարտվեց Հայաստանի կանանց 2017 թվականի շախմատի առաջնությունը:
Վերջին, 9-րդ տուրում, մրցաշարի առաջատար Սիրանուշ Ղուկասյանը պարտվեց Աննա Հայրապետյանին: Նրան հետապնդող Մարիա Գեւորգյանը վստահ հաղթեց մրցաշարի ետնապահ Նարե Առաքելյանին: Այդպիսով, երկու շախմատիստուհիները վաստակեցին 6,5-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղը գրավեց Մարիա Գեւորգյանը, որը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց հանրապետության չեմպիոն:
Մրցանակային 3-րդ տեղը 6 միավորով զբաղեցրեց Սուսաննա Գաբոյանը, որը Աննա Հայրապետյանին նույնպես գերազանցեց միայն րացուցիչ ցուցանիշներով:
[caption id="attachment_1514901" align="alignnone" width="500"]
The champion of 72nd Armenian Chess championship among women is Maria Gevorgyan[/caption]