Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինայում հայը արտասահմանցի է, իսկ ադրբեջանցին՝ ոչ

Սպորտ
sport-kadimjan

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գեղամ Կադիմյանը Լվովի «Կարպատներից» թեեւ ազատ խաղացողի կարգավիճակով է տեղափոխվել Լուգանսկի «Զարյա», սակայն վերջինս նրա դիմաց պետք է գումար վճարի: Պարզվում է, որ լվովյան ակումբը մեր ֆուտբոլիստին անցած տարի հայտավորել էր որպես Ուկրաինայի քաղաքացի: Սակայն «Զարյան» չի կարող նույն կերպ անել, քանի որ Գեղամ Կադիմյանը 2016 թվականին մասնակցել է Հայաստանի հավաքականի պաշտոնական խաղին եւ մեխանիկորեն դարձել է արտասահմանցի խաղացող: Դա նշանակում է, որ Լուգանսկի ակումբը ստիպված է 200 հազար գրիվնի վճարել Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիային: Ի դեպ, Գեղամ Կադիմյանի կարգավիճակում է գտնվում նաեւ Ալչեւսկի «Ստալում» հանդես եկող Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստ Պավել Փաշաեւը, սակայն Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան նրան առայսօր համարում է այդ երկրի քաղաքացի եւ չի ընդգրկում լեգեոնականների ցուցակում: