A
A
Գաբրիել Սարգսյանը կորուստներով է խաղում Իրանում
Իրանում ընթացող շախմատի Խազարի գավաթի 15-րդ խաղարկությունում արդեն 5 տուր է անցկացվել: Հայաստանի երեք շախմատիստներից առայժմ հաջող է հանդես գալիս գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, որն իր ակտիվում ունի 3,5 միավոր եւ զբաղեցնում է 12-րդ տեղը: Նա մրցաշարի երկու առաջատարներին զիջում է մեկ բալով: Վարպետության թեկնածու Մամիկոն Ղարիբյանը հինգ տուրից հետո վաստակել է 3 միավոր եւ այժմ ընթանում է 33-րդ հորիզոնականում: Մեր երրորդ մասնակիցը՝ առաջին կարգային Սեդրակ Մաթեւոսյանը, 2,5 բալ ունի եւ գրավում է 50-րդ տեղը: Այսօր տեղի կունենան 6-րդ տուրի պարտիաները: Մեր շախմատիստները ուժերը կչափեն Իրանի ներկայացուցիչների հետ: