A
A
Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբը ռեկորդ է սահմանել
Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբը` Դորտմունդի «Բորուսիան», տրանսֆերային նոր ռեկորդ է սահմանել: Գերմանական ակումբը վերջերս ձեռք է բերել շվեդական ԱԻԿ-ի 17-ամյա հարձակվող Ալեքսանդր Իսակին: Ինչպես պարզել է գերմանական «Կիկեր» հանդեսը, «Բորուսիան» պատանի ֆուտբոլիստի համար վճարել է 9 մլն եվրո փոխհատուցում եւ գերազանցել «Բավարիայի» ռեկորդը, որը 17-ամյա պարագվայցի ֆուտբոլիստ Ռոկե Սանտա Կրուսին գնելու համար ծախսել էր 5 մլն եվրո: Բացի այդ, Ալեքսանդր Իսակը դարձել է Շվեդիայի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստը: Նախկինում 8,5 մլն եվրո փոխհատուցում վճարվել էր Զլատան Իբրահիմովիչի դիմաց, որը 2001 թվականին «Մալմյոյից» տեղափոխվել էր հոլանդական «Այաքս»: