Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուք. փակ է Արթիկ-Արագած ճանապարհահատվածը (տեսանյութ)

Հասարակություն
8b64608b6c5f1f4fb15c668b31a53ead

ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ հունվարի 28-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Արթիկ-Արագած ճանապարհահատվածը: Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով փակ են նաև Վայք - Ջերմուկ, Բերդ - Ճամբարակ, Բագարան-Երվանդաշատ և Ջրաբեր - Ֆանտան ճանապարհները, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքները: Վարորդներին խորհուրդ ենք տալիս խուսափել նշված ճանապարհերով երթևեկելուց: ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն